Հարավային Աֆրիկայի Հանրապետության Վորչեսթեր քաղաքի մարզադաշտի տրիբունայի փլուզման հետեւանքով  տուժել է 20 մարդ։ Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։ Զոհեր չկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի երեկոյան սպորտային միջոցառման ժամանակ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։