Իսպանիայի Արագոնի ինքնավար մարզի հրատեխնիկայի գործարանում որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի։ Ինչպես հայտնում են տեղական իշխանությունները, եւս 6 տուժածներ մինչեւ հիմա մնում են հիվանդանոցում։

Ինքնավար մարզի կառավարությունը Արագոնում սգո օր է հայտարարել։ Սարագոսայի համայնքային գործարանում պայթյունը որոտացել էր օգոստոսի 31-ին։ Միջադեպի ժամանակ գործարանում 20 մարդ է եղել։ Պայթյունի պատճառները պարզվում են, գրում է ՏԱՍՍ-ը։

Pirotecnica Zaragozana  գործարանը Իսպանիայում իր ոլորտում խոշորագույններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1860թ.։