Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 5-ին շրջանների զգալի մասում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Քամին՝ արեւմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-իցNEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Կոտայքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+29,
Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33,
Արարատում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+28,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+26,
Արցախում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32:





























