Էվոլյուցիայի ընթացքում մարդկային մարմինը չորս անգամ փոխել է իր ձեւն ու չափը: Այդ փոփոխությունների պատճառը կենսակերպն ու տեղաշարժման ձեւն են:

Գիտնականները հետազոտել են մոտ 430 հազար տարի առաջ Հյուսիսային իսպանիայում, Սիերա-դե-Ատապուերկա շրջանում ապրած հնագույն մարդկանց մնացորդները: Պարզվել է, որ մարդու հնագույն նախնիները եղել են համեմատաբար բարձր հասակի՝ 1,63 մետր, 69 կգ քաշով: Նրանք մկանուտ մարմին են ունեցել եւ, ընդհանուր առմամբ, պինդ են եղել ուշ նեանդերթալցիներից: Սակայն, ըստ գիտնականների, նրանց ուղեղի ծավալը մարմնի համեմատ ավելի փոքր է եղել, քան նեանդերթալցիների մոտ:

Հիմնվելով վերջին 20 տարբա հնագիտական պեղումների վրա՝ գիտնականների թիմը ենթադրում է, որ մարդը չորս մլն տարում էվոլյուցիայի չորս փուլ է անցել: Առաջին փուլը Աիդպիթեկներն են, որ ապրել են 4,4 մլն տարի առաջ:

Երկրորդը՝ ավստրալոպիթեկներն են, որոնք շարժվել են երկու ոտքի վրա, բայց դեռ ծառ էին մագլցում: Այդ տեսակի ամենահայտնի ներկայացուցիչը Լյուսին է, որի կմախքը գտել են Եթովպիայում 1974թ.: Երրորդ փուլը՝ արխայիկ մարդն է, որը բարձր հասակ, լայն եւ ամուր իրան, եւ բացառապես գետնի վրա քայլելու ընդունակություն է ունեցել: