Սեպտեմբերի 23-ից Ուկրաինան ժամանակավորապես դադարեցրել է պետպարտքի մարումն ու սպասարկում: Դեֆոլտ է հայտարարվել 2005-ից 2013 թվականների պարտամուրհակների գծով, նաեւ 500 մլն դոլար չափով, որի մարման ժամկետը հենց սեպտեմբերի 23-ին էր: Ռուսական պարտքն այդ ցանկում չի հայտնվել: Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը խնդրել է վարկատուներին չօգտվել իրենց իրավունքներից եւ համաձայնվել վարկերի վերակառուցմանը: Եթե նրանք չհամաձայնվեն, դատ է լինելու:
Նախօրեին Ուկրաինայի կառավարությունը հրահանգել էր դադարեցնել պետպարտքի եւ պետության կողմից երաշխավորված պարտքի վճարումները: Վերլուծաբանները նշում են, որ դեֆոլտը ակնկալի էր: Fitch եւ Standard&Poor's վարկանշային գործակալությունները ավելի վաղ նշել էին դեֆոլտի անխուսափելիությունը:





























