Տավուշի մարզի Բերդավան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հակառակորդի գնդակոծության հետեւանքով երկու զոհերից բացի կա երկու վիրավոր: NEWS.am-ի տեղեկություններով վիրավորները տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց, երկուսն էլ բեկորային վնասվածքներ ունեն:
Վիրավորներից մեկը 62-ամյա Արփիկ Մարալչյանն է, մյուսը՝ Արմեն Հախվերդյանը, որը, մեր տեղեկություններով, մոտ 35 տարեկան է: Վիրավորների մասին տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ:
Նշենք, որ այս պահին Բերդավանում առայժմ խաղաղ է: Մի քանի ժամ առաջ սկսված կրակոցները դադարել են:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանի, մեկը՝ Պառավաքարի բնակիչ: Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը` տարեց, մեկը` 41 տարեկան:





























