Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի 2-րդ հարկը մասնակի փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1960-1965 թթ. կառուցված 2 հարկանի շինությունը շահագործվում է որպես պահեստ (1-ին հարկում պահեստավորված է գրասենյակային պիտույքներ, 2-րդ հարկում՝ չշահագործվող հաստոցներ): Փլուզվել է առաջին հարկի առաստաղը՝ 12x12 մակերեսով (բարձրությունը 3 մ):
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:




























