ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում վերջ դնել հարձակումներին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ վերսկսված բռնությունների կապակցությամբ՝ կոչ անելով վերջ տալ հարձակումներին և ճնշամիջոցներին»,- գրել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ադրբեջանական ստորաբաժանումները ինտենսիվ գնդակոծում են Տավուշի մարզի գյուղերը: Բերդավանում զոհվել են 94-ամյա Շուշան Ասատրյանը եւ 41-ամյաՍոնա Ռեւազյանը, իսկ Պառավաքար գյուղում՝ 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: Նախնական տեղեկություններով, կա չորս վիրավոր:
Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հայկական զինուժը համարժեք հարվածներ է հասցնելու:




























