Մալազիայում մի տասնհինգամյա տղա է զոհվել, իսկ նրա երեք ազգականներն էլ վիրավորում են ստացել ՝ կայծակի հարվածից: Այս մասին հայտնում է dpa գործակալությունը ՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Թրենգգանու նահանգում: Երիտասարդները գետի մեջ ծուղակներ էին դնում ջրային օձերի համար: Երբ անսպասելի փոթորիկ է բարձրացել, պատանիները ստիպված են եղել թաքստոց փնտրել ու մտել են  ծածկի տակ, որտեղ էլ հենց նրանց կայծակն է հարվածել:

Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: