Թաիլանդում երկու նավերի բախման հետեւանքով հունգարացի զբոսաշրջիկ է մահացել։ Առնվազն 22 մարդ վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին թագավորության կենտրոնական հատվածում։ Մեկլոնգ գետի վրայով գիշերային զբոսանքի ժամանակ հունգարացի եւ հարավկորեացի 23 զբոսաշրջիկի տեղափոխող նավին է բախվել մեկ այլ ուղեւորատար նավ, հայտնում է Bangkok Post-ը։
Բոլոր զբոսաշրջիկները փրկարար բաճկոններով են եղել եւ կարողացել են ափ դուրս գալ։ 4 հոգի ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ 61-ամյա հունգարուհին հիվանդանոցում մահացել էր, փոխանցում է Lenta-ն։





























