Շվերյցարիայում շաբաթ լույս կիրակի գիշերը հրդեհն ավերել է փախստականների ընդունման կենտրոնը, որտեղ ապրում էր 24 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ռեյթերս»-ը։

Գործակալության փոխանցմամբ, հրդեհն սկսվել է տեղի ժամանակով կեսգիշերի սահմաններում, Կալտբրուն բնակավայրում։ Հրդեհի պահին կենտրոնում եղել է 14 միգրանտ, նրանցից ոչ ոք չի տուժել։

Դեպքի վայր է ժամանել ավելի քան 70 հրշեջ, որոնք երկու ժամում կարողացել են մեկուսացնել հրդեհը։

Ոստիկանության փոխանցմամբ, ներկայումս փախստականներին ժամանակավորապես տեղավորել են քաղաքացիական պաշտպանության մունիցիպալ ծառայությունում, որը գտնվում է դպրոցի տարածքում։

Դեռեւս չի պարզվել հրդեհի պատճառը։ Հնարավոր պատճառներից է նշվում նաեւ դիտավորյալ հրդեհումը։