Մալայզիայի կրթության նախարարությունը սեպտեմբերի 28-ին կփակի 533 դպրոցներ Սարավակ նահանգում՝ խիտ ծխի պատճառով, որն առաջացել է Ինդոնեզիայում անտառային հրդեհների հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Malay Mail Online պորտալը։

Դասերը կդադարեցվեն մոտ 200 հազար աշակերտների համար, նշել է Սարավակ նահանգի կրթության դեպարտամենտի ներկայացուցիչը։

Դեռեւս սեպտեմբերի 25-ին Սինգապուրում փակվել էին բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները՝ խիտ ծխի պատճառով։

Ինդոնեզիայում ֆերմերները հրդեհում են անտառները, որպեսզի մաքրեն տարածքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համար։