2015 թ. սկզբից մինչեւ օգոստոսի 31-ը «Կանանց իրավունքների կենտրոնի» ազգային թեժ գիծ է զանգահարել ընտանեկան բռնության ենթարկված շուրջ 691 կին Երեւանից եւ եւս 313-ը մարզերից:

NEWS.am-ին «Կանանց իրավունքների կենտրոնից» տեղեկացրին, որ նախորդ տարիների համեմատ ահազանգերի թիվն ավելացել է, որը կապված է ոչ թե դեպքերի ավելացման, այլ կանանց շրջանում իրազեկության բարձրացման հետ:

Ստացված զանգերի գերակշռող տոկոսը վերաբերել է հոգեբանական բռնությանը, կեսից ավելին՝ ֆիզիկական, իսկ ավելի փոքր տոկոսը՝ սեռական բռնությանը: