Շիզոֆրենիայով տառապող թաիլանդացին սպանել է հինգ երեխաների ու վիրավորել մի հղի կնոջ: Ողբերգությունը տեղի է ունեցել Թաիլանդի հյուսիսում՝ Չիանգմայ քաղաքում: Ասապա Սիվուա անունով տղամարդը, ով մեկ ամիս առաջ էր դուրս եկել հոգեբուժարանից, դանակը ձեռքին ներխուժել է հարեւանների տուն ու այնտեղ կոտորած կազմակերպել: Նա սպանել է ՝ հինգ ամսականից մինչեւ վեց տարեկան հինգ երեխաների՝ չորս տղաների ու մի աղջկա: Բացի դրանից նա դանակով պատռել է տանը գտնվող  հղի կնոջ դեմքը:

Հետո Սիվուան տուն է վերադարձել: Հարեւանները, որոնք բղավոցներ էին լսել ու հավաքվել, որ տեսնեն, թե ինչ է պատահել, շրջափակել են նրա տունը, որպեսզի թույլ չտան մարդասպանին փախչել, ու սպասել են մինչեւ իրավապահ մարմինների աշխատակիցները գան: Երբ ոստիկանները վնասազերծել են տղամարդուն ու նրան հանել տանից, տեղի բնակիչները հարձակվել են մարդասպանի վրա, հայտնում է Lenta.ru-ն:

Ենթադրվում է, որ Ասապա Սիվուան հանցագործություն է կատարել, քանի որ նրան զայրացնում էին հարեւանի տանից լսվող աղմուկն ու երեխաների բղավոցները: