Հաագայի Միջազգային քրեական դատարանը 10 հազար եվրոյի չափով տուգանել է լիբանանցի լրագրողուհուն՝ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության ենթադրյալ կասկածյալների գործով դատարանի հանդեպ անհանգալից վերաբերմունքի համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
2005 թվականին ռումբի պայթյունի հետեւանքով 22 մարդ էր մահացել, այդ թվում՝ երկրի վարչապետ Ռաֆիկ Հարիրին: Գործով 5 կասկածյալ կա:
Լրագրող Կարմա ալ-Հայաթը ձերբակալվել էր՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, ինչպես նաեւ համացանցից հարցազրույցը ջնջելուց հրաժարվելու համար, որում բացահայտել էր գործով անցնող վկաների անձը:
Վկաներին բացահայտելու մեղադրանքի մասով կնոջն արդարացրել էին, սակայն դատախազը 1 տարի ժամկետով ազատազրկում էր պահանջել լրագրողի համար: Իսկ ալ-Հայաթն իր գործողությունների դեմ դատական գործը խոսքի ազատության իրավունքի խախտում է համարում:





























