Keurig ընկերությունը Coca-Cola –ի հետ համատեղ թողարկել է մի ավտոմատ, որը օրիգինալ կոլա կպատրաստի տնային պայմաններում, հայտնում է Gazeta –ն ՝ վկայակոչելով BuzzFeed-ը:

Keurig Kold ավտոմատը գազավորված ըմպելիք է պատրաստում կապսուլաներում պահվող հատուկ խթանյութից: Մեկ բաժակ պատրաստելու համար մոտավորապես մեկ րոպե է պահանջվում: Ավտոմատը սառեցնում է ջուրը մոտավորապես մինչեւ 4 աստիճան ըստ Ցելսիուսի ու քիմիական ռեակցիայի օգնությամբ հագեցնում է ջուրը ածխաթթու գազով:

Մշակողների մտահղացումով՝ 299-ից 369 դոլար արժեքով ավտոմատը նախատեսված է ունեւոր հաճախորդների համար, որոնք կարող են միշտ իրենց հյուրերին հյուրասիրել սառը կոլայով՝ ձեռքի տակ ունենալով կոմպակտ փաթեվավորված ըմպելիք:

Կոկա կոլայի օրիգինալ համից բացի սպառողին հասանելի կլինեն նաեւ 7UP եւ Dr. Pepper հանրահայտ գազավորված ըմպելիքների խտանյութերը: Մեկ բաժակի գինը կկազմի մոտավորապես 1 դոլար, ինչը խանութում վաճառվող գազավորված ըմպելիքից մի քիչ ավելի թանկ է: