Երբ երկու եւ ավելի մարդ հանդիպում է մեկ սեղանի շուրջ, նրանք անխուսափելիորեն սկսում են ինչ -որ պատմություններ վերհիշել: Օքլենդի տեխնոլոգիական համալսարանի ավագ դասախոս ու Սննդի դիզայնի միջազգային միության հիմնադիր Ֆրանչեսկա Զամպոլոն որոշել է իր նոր նախագծի ՝ Հիշողությունների սփռոցի օգնությամբ խթանել նման պատմությունների ու հիշողությունների փոխանակումը:

Սա պոլիէսթերից պատրաստված սովորական սփռոց է ՝ վրան պատկերված նոթատետրի թղթեր, որոնց վրա սեղանի շուրջ նստած յուրաքանչյուր մարդ կարող է գրել իր մտքերն ու գաղափարները, որոնք տարիներ անց վեր կածվեն հիշողությունների: «Այս սփռոցը մեր կյանքի մասին է: Այս սփռոցը մեր կյանքի համար է»,- ասում է Ֆրանչեսկա Զամպոլոն: Սփռոցի հետ տրամադրվում է չջնջվող թանաքով 4 մարկեր: Այն լինում է մեծ ու փոքր եւ վաճառվում է  որպես մի առարկա, որը թույլ է տալիս ճաշկերույթն ավելի կառուցողական դարձնել:

Ֆրանչեսկայի խոսքով, այս սփռոցը «համր ականատեսն է» այն պատմությունների ու իրադարձությունների, որոնք կատարվում են սեղանի շուրջ, այն կարելի է սերնդից սերունդ փոխանցել որպես ընտանեկան մասունք ու այն հոյակապ համապատասխանում է ամանորյա հավաքույթներին համար, հայտնում է Kedem-ը: