Շվեյցարական RJ-Romain Jerome ընկերությունը ներկայացրել է DC-Comics-ի սուպերհերոսներից Բեթմենի պատվին կոչված Spacecraft: Batman ժամացույցների հավաքածուն։ Այս մասին ասված է ընկերության կայքում։

Նորարարությունը ստեղծվել է RJ-Romain Jerome — Spacecraft մոդելի հիմքի վրա, գրում է Lenta-ն։

Spacecraft: Batman-ը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 75 նմուշ։ Ի տարբերություն բազային մոդելի՝ նրա թվերը լուսարձակում են կապույտ այլ ոչ թե կարմիր գույն։ Հետին փականի վրա պատկերված է Բեթմենի խորհրդանիշը՝ չղջիկի ուրվագիծը։ Կաշեփոկը սեւ գույնի է։ Մոդելի արժեքն է 33 հազար դոլար, հայտնում է Luxurylaunches-ը։