Microsoft ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Windows 10-ում տվյալների սկզբունքների կապակցությամբ եւ ներկայացրել է թարմացումը, որը թույլ է տալիս օպերացիոն համակարգի կորպորատիվ տաբերակներում ամբողջովին անջատել տվյալների հավաքումը, որը դուրս կգա այս տարի, ասված է ընկերության պաշտոնական բլոգում, գրում է Gazeta-ն։
Windows ստորաբաժանման գործադիր փոխտնօրեն Թերի Մայերսոնը պարզաբանել է, որ Windows 10 օպերացիոն համակարգը հավաքում է այսպես կոչված հեռուստաչափական տվյալները, որոնք օգնում են օպերատիվ կերպով չեզոքացնել տեխնիկական խնդիրները։ Տեղեկությունը հավաքվում է Microsoft ՕՀ աշխատանքը բարելավելու համար, օգտատերը վերահսկում է, թե անձնական որ տեղեկություններն են հավաքվում, իսկ որոնք՝ ոչ։ Բոլոր տվյալները կոդավորված են։
Մայերսոնը հավելել է, որ Windows 10-ում հեռուստաչափական տվյալներն ամբողջովին անջատելու հնարավորությունը կհայտնվի հասարակական քննադատության կապակցությամբ, սակայն նա խիստ խորհուրդ չի տալիս դա անել։





























