Հարկավոր է ակտիվացնել միջսիրիական երկխոսության գործընթացը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Անհրաժեշտ է ակտիվացնել միջսիրիական երկխոսությունը՝ 2012 թվականի հունիսի 30-ի միջսիրիական կոմյունիկեի հիման վրա: Սատարում ենք գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրայի ջանքերը, ներդրում ենք ունենում քաղաքական գործընթացը սկսելու գործում, որում պետք է միավորվեն սիրիական կառավարությունն ու ընդդիմադիր բոլոր ուժերը»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան:





























