ԱՄՆ-ն պատրաստ է ողջունել Սիրիայում ռուսական ռազմական գործողությունները, քանի դեռ դրանք ուղղված են «Իսլամական պետության» դեմ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունների կարգավորմանն ու տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարին նվիրված նիստում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Ըստ KXNews.com-ի, նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լրջորեն կանհանգստանա», եթե Ռուսաստանը հարվածներն ուղղի այլ խմբավորումների դեմ:

Բացի այդ, ամերիկացի պաշտոնյայի խոսքով, Մոսկվայի իրականացրած գործողությունները չպետք է ուղղված լինեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սատարելուն կամ խոչընդոտեն ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիային, որն արդեն հարձակումներ է գործում ԻՊ-ի դեմ: