ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ռուսաստանցի գործընկերների հետ՝ Սիրիայում հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու համար: Այս մասին ճեպազրույցի ընթացքում լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի միջեւ հնարավոր կոնֆլիկտների կանխումը շարունակում է «առաջնահերթություն մնալ»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Պենտագոնի ներկայացուցիչներն «արդեն կապ են հաստատել ռուսաստանցի գործընկերների հետ՝ այդ հարցը քննարկելու համար»:





























