Մեքսիկայում ուղեւորատար ավտոբուսում գողությունը վերածվել է փոխհրաձգության: Միջադեպը տեղի է ունեցել Մեխիկոն Պաչուկա քաղաքի հետ կապող մայրուղում:
Ավտոբուսում գտնված զինված տղամարդը չի ցանկացել երկու գողերին տալ իր դրամն ու արժեքավոր իրերը եւ կրակ է բացել նրանց ուղղությամբ: Նրան հաջողվել է վիրավորել հանցագործներից մեկին, սակայն պատասխան կրակի արդյունքում սպանվել է:
Նրանից բացի, հրազենային վնասվածք է ստացել ավտոբուսի եւս մեկ ուղեւոր:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել: Ոստիկանությունը որոնում է նրանց:




























