Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դաշնային պետական քաղծառայողների գործուղումների կարգի եւ պայմանների մասին: Դրանով սահմանափակվում են օտարերկրյա ավիաընկերությունների ինքնաթիռներով չվերթները:
Հրամանագրի համաձայն, գործուղումների համար ավիատոմս կարելի է գնել միայն ռուսական կամ ԵՏՄ անդամ մյուս պետությունների ավիաընկերություններից:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ նշված ավիաընկերությունները գործուղման վայր ուղեւորափոխադրումներ չեն կատարում կամ գործուղման ժամկետների օրերին համապատասխան չվերթներ չունեն:
Ինտերֆաքս-ի փոխանցմամբ, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից: ԵՏՄ-ում ներառված են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանն ու Ղըրղզստանը:





























