Բեքհեմների ընտանիքի կարողությունը գնահատվում է մոտ 712 միլիոն դոլար, իսկ Բրիտանիայի թագուհունը՝ ընդամենը 515 միլիոն, փոխանցում է Popcornnews-ը։

Փորձագետները հաշվի են առել ոչ միայն ունեցվածքի եւ բիզնեսի անմիջական արժեքը, այլեւ Բեքհեմների ընտանիքի աստղային երեխաների «ներուժը»... Այսպես, օրինակ, վարկանիշում իր արտացոլումն է գտել այն, որ 13-ամյա Ռոմեո Բեքհեմը արդեն եղել է նորաձեւ Burberry ապրանքանիշի «դեմքը», իսկ 16-ամյա Բրուքլինը Instagram-ում ավելի քան 4 միլիոն բաժանորդ ունի։

Այժմ աստղային ընտանիքը տարեկան մոտ 60 միլիոն  դոլար է վաստակում։ Դեւիդի բիզնեսը գնահատվում է 227 միլիոն, իսկ Վիկտորիայի նորաձեւ ապրանքանիշը՝ 91 միլիոն դոլար, եւս 106 դոլար արժեն նրանց համատեղ նախագծերը եւ  228 միլիոն դոլար՝ Բեքհեմների հնարավոր ունեցվածքները, այդ թվում՝ անշարժ գույքն ու մեքենաները։