Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը գնահատվում է 62 մլրդ դոլար, Forbes-ի վարկանիշով ԱՄՆ-ի ամենից առատաձեռն բարերարն է ճանաչվել:

2014 թվականին Բաֆեթը բարեգործական նպատակներով 2.8 մլրդ դոլար է նվիրաբերել: Այս գումարի զգալի մասը՝ 2.1 մլրդ դոլար, Բաֆեթը Berkshire Hathaway-ի բաժնետոմսերի տեսքով փոխանցել է Bill and Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամին, որը ստեղծել է Բիլ Գեյթսը կնոջ՝ Մելինդայի հետ: Ձեռներեցի նվիրաբերությունների ընդհանուր գումարը հասել է 22.7 մլրդ դոլարի:

Gazeta-ի փոխանցմամբ, Բիլլ եւ Մելինդա Գեյթսերն այս տարի հայտնվել են վարկանիշի երկրորդ հորիզոնականում: 2014 թվականին նրանց հիմնադրամը 1.3 մլրդ դոլար է տրամադրել պոլիոմիելիթի, մալարիայի, թոքախտի, ՄԻԱՎ-ով եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:

ԱՄՆ-ի ամենից առատաձեռն բարերարների վարկանիշի առաջատար եռյակում է նաեաւ Ջորջ Սորոսը: 2014 թվականին նա 733 մլն դոլար է ծախսել բարեգործական նպատակների համար: