Volkswagen ընկերությունը երկրորդ սերնդի Touran-ի համար R-Line սպորտ-փաթեթ է նախապատրաստել։ Հավաքակազմի մեջ ներառված են մշակումներ, որոնք հնարավորություն են տալիս փոփոխել թափքի եւ սրահի ձեւավորումը։

Սրահում կփոփոխվեն նստատեղերի եզրակարերը եւ վերջնահարդարման նյութերը, եզրերին կհայտնվեն ալյումինե, իսկ ոտնակներին՝ պողպատյա ներդիրներ, կաշեպատ ղեկանիվ, եւ հատուկ գորգեր։ Գերմանիայում R-Line փաթեթը կարժենա 2155 եվրո կամ էլ միայն 760 եվրո՝ արտաքին ձեւավորման տարրերի համար, փոխանցում է Motor–ը։

Երկրորդ Touran-ը ներկայացվել է մարտին՝ Ժնևի մոտորշոուում։ Այն մոդուլային պլատֆորմ է ստացել, լրիվ նոր սրահ, ադապտիվ կրուիզ-վերահսկման համակարգ եւ մուլտիմեդիա համալիր, որը հնարավորություն ունի միանալու Apple CarPlay եւ Google Android Auto օպերացիոն համակարգերին։ Եվրոպայում մոդելը առաջարկվում է 1,2-2 լիտր ծավալ ունեցող շարժիչով, որը 110-190 ձիաուժ հզորություն է զարգացնում։