Brent տեսակի նավթի գինը նվազել է՝ հասնելով 44,05 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին են վկայում գործարքների տվյալները:
WTI տեսակի նավթը եւս էժանացել է: Երեւանի ժամանակով 10.35-ի դրությամբ, այն արժեր 41,54 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Նավթի գներն սկսել են կտրուկ անկում գրանցել նոյեմբերի 12-ին, ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից վառելիքի առեւտրային պաշարների մասին վիճակագրության հրապարակումից հետո: Մեկ շաբաթում դրանք աճել են 4,2 մլն բարելով, հաղորդում է Lenta-ն:
Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումների համաձայն, 2015-ին նավթը միջինը կարժենա 52 դոլար, իսկ 2016-ին՝ 51 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Ավելի վաղ միջազգային կազմակերպությունը այս տարվա համար նավթի գինը կանխատեսել էր 57 դոլար, իսկ 2016-ի համար՝ 61 դոլար:
ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլահ Սալեմ ալ Բադրին նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ նավթը կթանկանա ՕՊԵԿ-իում չընդգրկված երկրների կողմից արդյունահանման ծավալների կրճատման արդյունքում: «Նավթի ոլորտի համար լավ ժամանակները դեռ առջեւում են»,-ասել է նա:




























