Քալիֆորիական հրաձիգներ Սայեդ Ռիզվան Ֆարուքն ու Թաշֆին Մալիքը, հնարավոր է, մի քանի ահաբեկչություններ էին նախապատրաստում ԱՄՆ-ում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության բարձրաստիճան աղբյուրը:
Քննիչները, ըստ գործակալության, նման եզրահանգման են եկել, քանի որ Սան Բերնարդինոյում ահաբեկիչների մոտ մեծ քանակությամբ զենք է եղել: Գործակալության փոխանցմամբ, այս պահին ստուգվում է նրանց կապը Էնրիկե Մարկեսի ահաբեկչական կազմակերպությունների հետ, որը կասկածվում է Ֆարուքին եւ Մալիքին զենք մատակարարելու մեջ, հաղորդում է Lenta-ն:
Դեկտեմբերի 2-ին քալիֆորնիական Սան Բեռնարդինոյում հրաձգություն էր տեղի ունեցել սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության կենտրոնում: Ոստիկանության տվյալներով, հրաձգությանը մասնակցած Սաիդ Ռիզվան Ֆարուքն ու Թաշֆեն Մալիքը «մարտական տակտիկա են կիրառել եւ պատրաստված են եղել երկարատեւ հարձակման»: Պաշտոնական տվյալներով, հրաձգության հետեւանքով 14 մարդ զոհվել է, 17 հոգի՝ վիրավորվել: Ոստիկանությունը գնդակահարել է հարձակումն իրականացնողներին:



























