Եվրասիական տնտեսական միությունն (ԵՏՄ) ու Մեքսիկան ուսումնասիրում են համագործակցության մասին հուշագիր ստորագրելու հնարավորության հարցը: ԱՅս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի հիմնական ուղղությունների հարցերով նախարար Տատյանա Վալովայան:

«Մեքսիկայի հետ հուշագիր ստորագրելու ժամկետները դեռեւս չեն քննարկվել, բայց փորձը ցույց է տալիս, որ մի քանի ամսվա ընթացքում դա հնարավոր է, եթե լինի բարի կամք, եւ դա կարող է լինել 2016-ին»,-ասել է նա:

Նրա խոսքով, Մեխիկոյի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԵՏՄ-ն Մեքսիկա կուղարկի նման հուշագրի նախագիծը, որից հետո կսկսվի քննարկումը: