Եվրասիական տնտեսական միության ու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները պետք է քննարկեն միասնական տնտեսական տարածք ձեւավորելու հարցը, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի ու մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:

«Արդեն ստորագրվել է հռչակագիր Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ՝ «Մետաքսի ճանապարհ» տնտսեական նախագիծն ու ԵՏՄ շինարարության կապակցումն ուսումնասիրելու մասին: Խոսքն այն մասին է, որ պետք է ստեղծել ընդհանուր տնտեսական տարածքի ձեւավորման հայեցակարգ, հասկանալի է, որ ոչ միայն Չինաստանի հետ, այլ ավելի լայն իմաստով՝ նաեւ այն պետությունների հետ, որոնք գտնվում են այդ ճանապարհին, ՇՀԿ մասնակիցների կամ կազմակերպության հարակից պետությունների՝ այդ նույն Մոնղոլիայի հետ»,- Մեխիկոյում հայտնել է Վալովայան «ՌԻԱ Նովոստիին»:

Նոր «Մետաքսե ճանապարհ» ստեղծելու մտահղացումը, որը պետք է Չինաստանին միացնի Եվրոպայի երկրների հետ ու ամրապնդի Ասիայի ու Աֆրիկայի հետ համագործակցությունը, ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինը դեռ 2013 . էր առաջ քաշել: Վալովայայի խոսքով, որպեսզի ապրանքը Չինաստանից Եվրոպա հասնի, պետք է ապահովվեն միասնական կամ ընդհանուր մաքսային ընթացակարգեր, ներդաշնակեցման որոշակի աստիճան՝ տեխնիկական կանոնակարգման ու ֆիտոսանիտարական միջոցառումների ոլորտում:

Նա նաեւ հայտնել է, որ ԵՏՄ-ն արդեն սկսել է Հնդկաստանի հետ մշակել ազատ առեւտրի գոտու հարցը: