Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ  իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի  տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 14-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

Երեւան քաղաքի Աճառյան փողոց՝ մեկ արագաչափ՝ Աճառյան եւ Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկից Մյասնիկյան եւ Գայի պողոտաների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոց՝ մեկ արագաչափ՝ Ռուբինյանց եւ Սեւակի փողոցների ուղղությամբ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: