Ընթացիկ տարվա առաջին 11 ամիսներին ՀՀ 3559 քաղաքացիների համար ՌԴ տարածք մուտքի իրավունքը վերականգնվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության կայքից։
Առաջին ութ ամիսներին միգրացիոն ծառայություն է դիմել 7563 քաղաքացի՝ խնդրելով վերացնել ՌԴ մուտք գործելու արգելքը: Ընդունված դիմումները հայկական կողմն ուղարկել է ՌԴ, եւ արդեն 6635-ի վերաբերյալ ռուսական կողմը կայացրել է որոշում: Այդպիսով, 3559 քաղաքացի իրավունք է ստացել՝ մեկնել ՌԴ, մինչդեռ 1969-ի դեպքում արգելքը չի հանվել: Ստացված պատասխանների թվում դրական պատասխանները կազմում են 53,6 տոկոս:
Նշենք, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումներով պայմանավորված՝ բազմաթիվ ՀՀ քաղաքացիների նկատմամբ սահմանվել է ՌԴ մուտքի արգելք: ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՄՊԾ-ն հավաքագրում է ՌԴ մուտքի արգելքը վերանայելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին և փոխանցում դրանք Ռուսաստանի ԴՄԾ: Վերջինս դրանք քննարկելով որոշում է կայացնում մուտքի արգելքը բացելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Նշված աշխատանքները սկսել են տարվել 2014թ. մայիսի 28-ից:




























