Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզա կտավի տակ եւս մեկ դիմանկար է հայտնաբերվել։ Նման հայտարարություն է արել ֆրանսիայի գիտնական հետազոտող Պասկալ Կոտը, որը ավելի քան 10 տարի է ծախսել հայտնի կտավի ուսումնասիրության համար։

Ֆրանսիայի Լուվր թանգարանը, որտեղ պահվում է Դա Վինչիի կտավը, հրաժարվել է մեկնաբանել գիտնականի հայտարարությունը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։ Կոտը  2004թ. կտավի ուսումնասիրության իր հետազոտություններում օգտագործել է «շերտերի ուժեղացման» տեխնոլոգիան։

Տեխնոլոգիան լույսի բռնկումներն ուղղում է պատկերի վրա։ Այդ բռնկումների արտացոլանքը հետո տեսագրվում է։ Կոտի համոզմամբ այդ տվյալները հետո թույլ են տալիս որոշել, թե կտավի վրա նկարների շերտերի միջեւ լրացուցիչ պատկերներ կան, թե ոչ։

Կոտի խոսքով՝ Մոնա Լիզայի սովորական պատկերի տակ թաքնված է իրական Լիզայի դիմանկարը, իսկ բոլորին հայտնի նկարը լրիվ ուրիշ կնոջ պատկեր է։

Ենթադրվում է, որ Լեոնարդոն կտավի վրա աշխատել է 150-1517թթ. Ֆլորենցիայում եւ Ֆրանսիայում ապրելու տարիներին։ Երկար ժամանակ արվեստագետները գուշակում էին, թե ով է պատկերված դիմանկարում։

Համաձայն առավել տարածված կարծիքի՝ նկարիչը պատկերել է Ֆլորենցիայի վաճառականի կին Լիզա Ջերարդինիին։