Ճապոնական Hakone Kowakien Yunessun սպա հանգստավայրը օրիգինալ ծառայություն է առաջարկում՝ տաք հանքային լոգանքներ Բոժոլե Նուվո տեսակի թանկարժեք ֆրանսիական կարմիր գինով։ Մեկ ընդհանուր լոգանքի համար օգտագործվում է 10 շիշ եւ այդքան էլ բաժակներով մատուցվում է լոգանք ընդունողներին։ Համարվում է, որ գինին բարենպաստ ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի՝ հատկապես մաշկի վրա՝ այն դարձնելով հարթ եւ առանց կնճիռների։ Իսկ որակյալ գինու գոլորշին շնչելը շատ օգտակար է թոքերի համար, փոխանցում է Kedem-ը։
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























