Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում ոստիկանական զրահապատ մեքենայից արձակված կրակոցներից սպանվել է 15-ամյա Հաքան Դողանը։

Քրդական DIHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նուսայբինում, որտեղ փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, ոստիկանական զրահամեքենայից կրակ են բացել տան մուտքի մոտ դուրս եկած 15-ամյա Հաքան Դողանի վրա։

Հիվանդանոց տեղափոխված տղայի կյանքը փրկել չի հաջողվել։

Նշվում է, որ Նուսայբինում 5 օրվա ընթացքում ոստիկաններն արդեն 6 քուրդ են սպանել։