Գյումրիում, Վանաձորում ու այլ տեղամասերեւոմ «Ոչ»-ի հաղթանակը պայմանավորված է սոցիալական խնդիրներով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Հարցին, թե  պաշտոնական տվյալներով մի շարք ընտրատեղամասերում հաղթած «Ոչ»-ը իշխանության հանդեպ ժողովրդի անվստահության դրսեւորո՞ւմն էր, Հակոբյանը պատասխանեց. «Զուտ սոցիալական խնդիրներ են, որովհետեւ աշխատանք ունենալու, բարձր աշխատավարձ ստանալու խնդիրն է։ Իհարկե, դժվարություններ կան էսօր, սոցիալական դժվարությունները բերում են նրան, որ մարդիկ փորձում են ցանկացած առաջարկության ընդդիմանալ։ Ես այն կարծիքին չեմ, որ «Ոչ» ասողների 90 տոկոսը Սահմանադրությունը կարդացել է եւ գիտի դրա հետագա դրական ու ավելի ժողովրդավարական կառավարման ձեւերը, առավել եւս իրենց իրավունքների հետ կապված, որ այն մեծ չափով ավելանում է»։

Հանրաքվեի խախտումների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական խմբի նախնական զեկույցին անդրադառնալիս՝ նախարարն ասաց, որ ինքը ոչինչ չի լսել դրա մասին։

«ԵԽԽՎ դիտորդական խմբի զեկույցը ես չեմ լսել, ամեն մեկն իր կարծիքն ունի, բայց որ «Այո»-ն մեծ թվով հաղթել է, ակնհայտ է, ես այն կարծիքին եմ, եթե դեպքեր են արձանագրվել, դա իրավապահ մարմինները պիտի գնահատական տան»,-ասաց Հրանուշ Հակոբյանը։

 Գայանե Սարիբեկյան