Սարսափելի է մտածել, թե ինչ տեղի կունենար, եթե ռուսները թուրքերին միջնամատ ցույց տային Բոսֆորում: Այս մասին Gazeta Baltycka-ում գրել է լեգ հրապարակախոս Պյոտր Սոբոլեւսկին:

«Մոսկվայում հավատարմագրված ռազմական կցորդներին ֆիլմ են ցուցադրել: Ինչպես, հավանաբար, գուշակեցիք, նրանց ցուցադրել են ոչ թե «Ուրախ տղաները» կամ «Ադամանդե ձեռքը»: Նրանց ցուցադրել են օդից եւ արբանյակից արված լուսանկարներ, որոնք պատկերում են դեպի Թուրքիա ուղղվող նավթով բեռնված ավտոշարասյուները: Թուրքական կառավարությունը, որի ձեռքը բռնեցին, հեղիանակավոր հայտարարեց, որ դա իր ձեռքը չէ:

Ուշադրություն շեղելու համար Անկարան հայտարարեց, որ ռուսական նավով Բոսֆորով լողացող ռուս զինվորականը ձեռքի հրթիռակիր էր բռնել, ինչը թուրքական պետականության հիմքերի դեմ կոպիտ սադրանք էր:

Սարսափելի է մտածել, թե ինչ տեղի կունենար, եթե այդ նավաստու ընկերները դուրս նայեին պատուհանից եւ միջնամատ կամ մինչեւ արմունկը ձեռք ցույց տային: Ուղիղ ճանապարհ դեպի երրորդ աշխարհամարտ»,- գրել է հեղինակը: