Խարկովում Roshen ֆաբրիկայի խանութում այսօր՝ դեկտեմբերի 9-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ կայքը:
Միջադեպը գրանցվել է տեղի ժամանակով 01.37-ին, «Դաֆի» առեւտրի եւ զբարճանքի կենտրոնում տեղակայված տաղավարում: «Պայթյունի հետեւանքով կոտրվել են ցուցափեղկերի ապակիներն ու մուտքի դուռը»,-ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ զոհեր ու վիրավորներ չկան, հաղորդում է Lenta-ն:
Ականատեսների խոսքով, պայթյունից առաջ կենտրոնի մոտ գտնվող լցակայանում դեղին վերնահագուստով տղամարդու են տեսել, որի հագուստի վրա գրված է եղել «Ուկրաինա»:
Դեպքի վայր են ժամանել Ազգային ոստիկանության գլխավոր վարչության Խարկովի մարզի ղեկավարությունը, օպերատիվ-քննչական խումբը, փորձագետներ, Ուկրաինայի անվտանգության ծառայության եւ դատախազության ներկայացուցիչներ:



























