ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել վիզային ռեժիմի խստացմանը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Սահմանափակումը վերաբերում է 38 երկրների քաղաքացիների, որոնք կարող են առանց վիզայի ԱՄՆ այցելել:

Փաստաթղթին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 407 անդամ, դեմ են եղել միայն 19-ը:

Նշվում է, որ սա օրենսդրության արդեն երկրորդ խստացումն է Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: