Համաշխարհային բանկի սոցիալական ներդրումները բարելավել են 1.5 մլն հայերի կյանքը: Այս մասին հայտնել է Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Լորա Բեյլին՝ Սոցիալական ներդրումների հիմնադրամի (այսուհետ Տարածքային զարգացման հիմնադրամ) 20 -ամյակին նվիրված համաժողովի ժամանակ: Հիմնադրամը, որի հիմնական դոնորը Համաշխարհային բանկն է, իրականացնում է Հայաստանի մարզերի զարգացման ծրագրեր:

«Հայաստանի ամբողջ տարածքում ՀԲ-ի իրականացրած մոտավորապես 900 նախագծեր օգնել են նվազեցնել մայրաքաղաքի ու մարզերի միջեւ անհավասարությունը: ՀԲ-ն տրամադրված է այսուհետ էլ լրջորեն աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ավելացնում են Երեւանի սահմաններից դուրս արժանավայել կյանքի հնարավորությունները»,- հավելել է նա: