Չուկոտկայի մի շարք բնակավայրեր ենթարկվում են սպիտակ արջերի հարձակմանը, որոնք թափառում են` կեր փնտրելով, տեղեկացնում է «Բերինգիա» ազգային արգելոցի մամուլի ծառայությունը:
«Կենդանիների շարժումը դեպի հարավ-արեւելք` ափեզրի գծով լավ արտահայտված ուղղություն ունի: Ճանապարհին կենդանիները ինտենսիվ կերպով մտնում են բնակավայրեր», — ասված է հաղորդագրության մեջ:
Նետտեն հրվանդանի շրջանում ապրող ընտանիքներից մեկի վրա հարձակվել է 24 կենդանուց կազմված խումբը, որոնց հետո քշել են արգելոցի վերահսկիչները:
Եվ մոտ 70 արջ ապրում է Էնուրմինո եւ Նեշկան գյուղերի շրջանում, ժամանակ առ ժամանակ մտնում են գյուղերի տարածք: Բնապահպանական մարմինների աշխատակիցները հետեւում են արջերին եւ կանխարգելում են մարդկանց հետ բախումները:



























