Ռուսաստանի վերջին օրերին զինտեխնիկայի ավելացումները Թուրքիայի հարեւան երկրներում խիստ անհանգստացրել է թուրքական հասարակությանը։

Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները անհանգստությամբ են արձագանքել Հայաստանում ռուսական ռազմաբազաներում հարվածային ու տրանսպորտային ժամանակակից ուղղաթիռներով համալրելուն։

Թուրքական մամուլն ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը Թուրքիայի շուրջը օղակը սեղմում է՝ ռազմական ներկայությունն ուժեղացնելով Հայաստանում եւ Սիրիայում։ Նշվում է, որ ռուսական կողմը բանակցություններ է վարում Կիպրոսի իշխանությունների հետ՝ այնտեղ եւս ռուսական ռազմաբազա ստեղծելու համար։