2015 թվականի հոկտեմբերին նավթի միջին գինը կազմել է 48 դոլար՝ 1 բարելի դիմաց (սեպտեմբերի համեմատ՝ 1 դոլարով ավելի), իսկ 2016 թվականին կհասնի 56 դոլարի: Այս մասին ասված է ԱՄՆ Էներգետիկ ինֆորմացիայի վարչության (EIA) նոյեմբերյան վերլուծության մեջ:

EIA-ի գնահատմամբ, նավթի եւ նավթամթերքի համաշխարհային սպառումը 2014 թվականին աճել է օրական 1.2 մլն բարելով՝ հասնելով 92.4 մլն-ի, իսկ 2015 եւ 2016 թվականներին ամեն տարի կաճեն 1.4 մլն բարելով:

Ակնկալվում է, որ 2015 թվականի արդյունքներով ՕՊԵԿ-ից շրջանակից դուրս արդյունահանումը կաճի օրական 1.1 մլն բարելով, սակայն 2016 թվականին, 2008-ից ի վեր առաջին անգամ, կաճի 0.3 մլն բարելով, հիմնականում՝ Կանադայի եւ ԱՄՆ-ի հաշվին:

ՕՊԵԿ-ի համաձայն, 2015 թվականին նավթի արտադրությունն ավելացել է օրական 0.9 մլն բարելով, հիմնականում՝ Իրաքի հաշվին (2014 թվականին կազմակերպության երկրներին բաժին էր ընկել համաշխարհային արդյունահանման 42%-ը): 2016 թվականին սպասվում է 0.2 մլն բարելով արդյունահանման աճ, նույնպես հիմնականում Իրաքի հաշվին: Չնայած պատժամիջոցների չեղարկման ժամկետը դեռեւս որոշված չէ, EIA-ը դա սպասում է 2016 թվականի երկրորդ եռամսյակում: Սակայն ՕՊԵԿ-ի մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում (պահանջարկի նվազման հաշվին) եւ Իրաքում (բյուջետային ծախսերի կրճատման հաշվին) սպասվում է արդյունահանման անկում: