Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 05.59-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել Երեւան-Սեւան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 18-րդ կմ-ին գտնվող գազալցակայանում կոմպրեսորից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, եւ պայթել է կոմպրեսորի հովացման համակարգը (ռադիատոր), ինչի հետեւանքով փլուզվել է կոմպրեսորային տեղամասի պատը (3 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.35-ին, մարվել՝ 07.03-ին: Այրվել է 1 ցուցիչներիի վահանակ, 1 էլ. վահանակ եւ մալուխ (20 գմ):



























