ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա այնտեղ հանդիպումներ և քննարկումներ կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ և Հորիզոն 2020 ծրագրերի շուրջ:




























