«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհուրդը դատապարտում է քուրդ հայտնի իրավապաշտպան Թահիր Էլչիի սպանությունը:

Կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը, հարգել օրենքի գերակայությունը, կատարել օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի, արդար եւ թափանցիկ քննություն: Սպանությունը կատարողներին եւ պատասխանատուներին պարզելու եւ պատժելու համար:

Հավատացած ենք, որ միջազգային հանրությունը չպեք է հանդուրժի, որ Թահիր Էլչիի սպանությունը Հրանտ Դինքի եւ նախկինում Թուրքիայում տեղի ունեցած սպանությունների նման մնա չբացահայտված»,-ասված է հայտարարությունում: