Հայաստանում հացի ու աղի արտադրանքը համեմատած մյուս տարիների` երկու տոկոսով նվազել է: Այս մասին այսօր` դեկտեմեբրի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը` նշելով, որ հացի ու աղի արտադրանքի նվազմամբ կարելի է որոշել Դթե ինչ իրավիճակ է երեկրում` արտագաղթ կա, թե ոչ, քանի որ հիմնական սպառվող մթերքները աղն ու հացն են:
«Հացն ավելի քիչ է վաճառվում, իսկ թխվածքի վաճառքն ավելացել է: Մարդիկ, երբ սթրեսի մեջ են լինում, ավելի շատ են քաղցրավենիք օգտագործում: Մեր երկրում արտագաղթն է շատացել, որը տնտեսական անկման հետեւանք է, չնայած` կառավարությունը հայտարարեց, որ տնտեսական աճ ունենք: Հայաստանում ներկրումը երեսուն տոկոսով ընկել է, իսկ տասը տոկոս արտահանումն է: Ես զարմանում եմ, թե ինչ ձեւով է հաշվարկ արվում: Հացի որակը նույնն է մնացել, ինչպես կարող է որակը բարձրանալ, երբ որակն ընկել է: Հացի առաքման հետ կապված ինչ-որ առաջընթաց կա, սակայն այն մակարդակը չկա, ինչ որ պետք է լիներ»:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ Հայաստանում սպառողի իրավուքնները ոտնահարված են` Հայաստանում օրենքները լավն են, սակայն դրանց կիրառումը չկա. «Մարդիկ ժամկետնանց կամ փչացած ապրանք են գնում ու չեն կարող հետ տալ, ոնց կարելի է սպառողների իրավունքների մասին խոսել»:



























