Հայաստանը ցանկանում է մինչեւ 2036թ. հողմային եւ արեւային կայաններից ստացվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը հասցնել 3.5 տոկոսի։ Ինչպես նշվում է դեկտեմբերի 10-ին Կառավարության նիստում հավանություն ստացած՝ մինչեւ 2036թ. Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ, արեւի էներգիայի հզորության սահմանը այդ պահին պետք է կազմի 70 ՄՎտ, քամունը՝ 200։ Գեոջերմային էներգիայի համար ներուժը պետք է կազմի 30 ՄՎտ։
Ներկայումս Հայաստանում ցանցին միացած է 2 հողմային էլեկտրակայան։ Դրանք արտադրում են 0.1 տոկոսից էլ պակաս էլեկտրաէներգիա։ Արեւային կայանների էներգիան ավելի թույլ է, դրանք գործում են միայն ինքնավար ռեժիմով։ Դրանք գրեթե բոլորը ստեղծվել են հումանիտար ծրագրերի շրջանակներում։



























