Հայաստանում հաստատել են ոստիկանական պաշտոնների համար մրցույթների ժամանակ քննություն անցնելու կարգը: Համապատասխան որոշումը Կառավարությունը կայացրել է իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում:
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ քննության թեստերում ընդգրկված հարցերի 10 տոկոսը վերաբերելու է Սահմանադրությանը, 30 տոկոսը՝ ոստիկանությունում ծառայության մասին իրավական ակտերին, 30 տոկոսը՝ հենց ոստիկանությանը, 10 տոկոսը՝ ոստիկանությունում գործունեությունը կարգվորող ակտերին ու մարդու հիմնարար իրավունքների ու ազատություններին, 20 տոկոսը՝ ոստիկանական կառույցների լիազորությունների մասին իրավական ակտերին:




























